Մայիսի 1-ից 3-ն Ադրբեջանում տեղի կունենան «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր Բաքվում հանդիսավոր կերպով դիմավորել են վարժանքներին մասնակցող թուրք զինծառայողներին:
Ադրբեջանական ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն, զորավարժությունների նպատակը «Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է, մարտունակության բարձրացումը, համատեղ գործողությունների անցկացման ունակությունների զարգացումը»:
Հաղորդվում է նաև, որ զորավարժություններին ներգրաված կլինեն հակատանկային, հրետանային տեխնիկա, ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներ, երկու երկրների հակաօդային պաշտպանության և զենիթա-հրթիռային համալիր։