Մատչելիության հղումներ

Շրի Լանկայում պայթյուններից տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ՀՀ ԱԳՆ


Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը։

ԱԳՆ-ն նշում է, որ զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:

Երեկ Շրի Լանկայի երեք քաղաքների հյուրանոցներում և կաթոլիկ եկեղեցիներում գրեթե նույն ժամանակահատվածում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 290 մարդ, այդ թվում՝ 35 արտասահմանցի է զոհվել, շուրջ 500 մարդ վնասվածք է ստացել:

Հաղորդվում է 24 կասկածյալների ձերբակալության մասին, նրանք բոլորը Շրի Լանկայի քաղաքացիներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG