Մատչելիության հղումներ

Շրի Լանկայի հարձակումները, ըստ դատաբժիշկների, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները


Շրի Լանկա - Փորձագետներն աշխատում են հարձակման ենթարկված եկեղեցիներից մեկում, Նեգոմբո, 21-ը ապրիլի, 2019թ․
Շրի Լանկա - Փորձագետներն աշխատում են հարձակման ենթարկված եկեղեցիներից մեկում, Նեգոմբո, 21-ը ապրիլի, 2019թ․

Շրի Լանկայում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների շարքը իրականացրել են մահապարտ ահաբեկիչներ: Նման եզրահանգման են եկել երկրի պաշտպանության նախարարության դատաբժշկական փորձագետները: Հանցագործությանը մասնակցել են ընդհանուր առմամբ յոթ մահապարտներ, երկուշաբթի օրը հայտարարել են Շրի Լանկայի իշխանությունները:

Շրի Լանկայի երեք քաղաքների հյուրանոցներում և կաթոլիկ եկեղեցիներում գրեթե նույն ժամանակահատվածում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 290 մարդ՝ այդ թվում 35 արտասահմանցի է զոհվել, շուրջ 500 մարդ վնասվածք է ստացել: Հաղորդվում է 24 կասկածյալների ձերբակալության մասին, նրանք բոլորը Շրի Լանկայի քաղաքացիներ են:

Կոլոմբո քաղաքի երեք հինգաստղանի հյուրանոցներում, ինչպես նաև երեք կաթոլիկ եկեղեցիներում պայթյունները իրականացվել են գրեթե նույն պահին: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել ևս երկու պայթյուն՝ Կոլոմբոյի կենդանաբանական այգու մոտ, բացի այդ՝ ևս մեկ պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել օդանավակայանի մերձակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG