Մատչելիության հղումներ

Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ  նախագահ


Գեղամ Գևորգյան, արխիվ
Գեղամ Գևորգյան, արխիվ

Ձայների 95 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։

Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օրեր առաջ գրություն էր ուղարկել վարչապետին՝ առաջարկելով հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը՝ կապված թեկնածուի ստաժի անբավարարության հետ։

Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Արտակ Շաբոյանը՝ 2010 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG