Մատչելիության հղումներ

Պայթյուններ Շրի Լանկայում, հաղորդվում է ավելի քան 100 զոհի և մոտ 400 վիրավորի մասին


Շտապօգնության մեքենան և իրավապահները եկեղեցու մուտքի մոտ պայթյունից հետո, 21 ապրիլի, 2019թ․
Շտապօգնության մեքենան և իրավապահները եկեղեցու մուտքի մոտ պայթյունից հետո, 21 ապրիլի, 2019թ․

Այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել Շրի Լանկայի երեք եկեղեցիներում և երեք հյուրանոցներում, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։

Ըստ տեղի ոստիկանության, նախնական տվյալներով՝ 138 մարդ է զոհվել։ Հաղորդվում է նաև 400 վիրավորի մասին։

Պայթյունները որոտացել են Շրի Լանկայի ''The Cinnamon Grand'', ''Kingsbury'' և ''Shangri-La'' բարձրակարգ հյուրանոցներում և երեք եկեղեցիներում, երբ քրիստոնյաները մասնակցում էին Զատկի Սուրբ պատարագի արարողությանը։

Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։

Երկրի նախագահը դիմել է ժողովրդին՝ կոչ անելով հանգստություն պահպանել և աջակցել իրավապահներին հետաքննություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG