Մատչելիության հղումներ

Մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն. Փաշինյան


Մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մաքսատան աշխատողին աշխատանքից հեռացնելու միջադեպի հետ կապված օգտատերերից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ասաց, որ իր այդ օրվա ռեակցիան ճիշտ է համարում. «Ես շատ եմ վերլուծել էդ օրվա իմ գործողությունները և պետք է խոստովանեմ, որ ես համարում եմ, որ ճիշտ ռեակցիա եմ տվել»։

«Նա, ով անարգում է քաղաքացուն, անարգում է նաև դրոշը, նա, ով անարգում է դրոշը, անարգում է նաև քաղաքացուն, որովհետև առանց քաղաքացի դրոշ չկա և առանց դրոշ քաղաքացի չկա», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Էդ միջադեպը և քննարկումները ցույց են տալիս, որ մենք էդքան ասում ենք պետություն, պետություն, քաղաքացի, մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն, և սրանից բխում են շատ գործողություններ»։

Փաշինյանն ասաց, ինքը միայն մի մարդու չի ազատել աշխատանքից, այլ ազատել է նաև պետական պաշտոնյաների, ովքեր անարգել են դրոշը։

«Ինձ թվում է՝ բոլոր այդ պաշտոնյաները այդ ուղերձը հասկացել են», - ընդգծեց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG