Մատչելիության հղումներ

Փհենյանը չի ցանկանում «գործ ունենալ Փոմփեոյի հետ»


Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը, Հանոյ, 28-ը փետրվարի, 2019թ.
Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը, Հանոյ, 28-ը փետրվարի, 2019թ.

Հյուսիային Կորեան հայտարարել է, թե այլևս չի ցանկանում գործ ունենալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, և պահանջել է նրա փոխարեն մեկ ուրիշին ուղարկել բանակցությունների:

Հյուսիսկորեական պետական մամուլը գրել է, թե «Փոմփեոյին պետք է փոխարինի մի ավելի զուսպ և հասուն քաղաքական գործիչ»:

Այդ հայտարարությամբ Փհենյանը հանդես է եկել նոր հրթիռ փորձարկելուց հետո: Դրան նախորդել են միջուկային հարցի շուրջ ապարդյուն բանակցություններ: Հյուսիսային Կորեան ամիսներ շարունակ որևէ փորձարկում չէր անցկացրել:

Փհենյանը հայտարարել է, որ առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ ներկա էր նոր հրթիռի փորձարկմանը:

Մինչդեռ, ամերիկացիները պնդում են, որ փորձարկված հրթիռը միջմայրցամաքային չէ, հետևաբար, Վաշինգտոնն անհանգստանալու կարիք չունի: Այդ մասին՝ չմանրամասնելով, ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահանը:

Հյուսիսային Կորեայի մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, թե «Վաշինգտոնը բանակցությունների ձախողումից պետք է դասեր քաղի, քանի որ դրանք կտապալվեն, եթե Փոմփեոն նորից փորձի քիթը խոթել այդ հարցերի մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG