Մատչելիության հղումներ

Ռուսաստանը իսկապես փորձել է միջամտել 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին. ԱՄՆ գլխավոր դատախազ


ԱՄՆ - Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 18-ը ապրիլի, 2019թ.
ԱՄՆ - Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 18-ը ապրիլի, 2019թ.

Ռուսաստանը իսկապես փորձել է միջամտել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, սակայն Ռոբերտ Մյուլերի գլխավորած հետաքննությունը չի գտել փաստեր, որոնք կապացուցեին Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մասնակցությունը նման գործընթացներում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը՝ Մյուլերի հետաքննության արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի խոսքերով՝ Սպիտակ տունը «լիովին համագործակցել է» Մյուլերի հետաքննության հետ, չնայած Թրամփի կողմից քննության հասցեին քննադատությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG