Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 124 միլիոն դրամ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հարցը ներառված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում: 124 միլիոն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:
Ըստ անցած շաբաթ ընդունված օրենքի՝ Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը: