Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի և Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ երեկ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Թանգարան-ինստիտուտի տնօրինությունը կոնգրեսականներին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլալեզու գրքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG