Մատչելիության հղումներ

ԱՄՆ գլխավոր դատախազը այսօր կներկայացնի Մյուլերի զեկույցի խմբագրված տարբերակը


ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարր, արխիվ
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարր, արխիվ

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը այսօր կներկայացնի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի խմբագրված տարբերակը:

Բարրը և գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտայնը այսօր հանդես կգան մամուլի ասուլիսով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս քննադատել է Մյուլերի հետաքննությունը, երեկ ռադիոհաղորդման ժամանակ նշել է, որ Բարրից հետո կարող է մամուլի ասուլիսով հանդես գալ:

Մարտի վերջից դեմոկրատ օրենսդիրները գլխավոր դատախազի նկատմամբ ճնշում են գործադրում, որպեսզի նա հրապարակի 400-էջանոց զեկույցն ամբողջությամբ։ Բարրը զեկույցի ամփոփ 4-էջանոց տարբերակը Կոնգրեսի համար հրապարակել է մարտի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG