Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է հինգ տարիների ընթացքում վերականգնել հրդեհի հետևանքով վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը:
«Մենք կվերականգնենք Նոտր-Դամը, այն է'լ ավելի գեղեցիկ կլինի», - հայտարարել է Մակրոնը ապրիլի 16-ի իր հեռուստաուղերձում:
Երկուշաբթի երեկոյան բռնկված և ժամեր շարունակված հրդեհի հետևանքով, մասնավորապես, փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը:
Սակայն հրշեջները կարողացան փրկել միջնադարյան հուշարձանի հիմնական քարե կառույցը, այդ թվում՝ երկու զանգակատները: