Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրառում է կատարել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ:
«Անսահման տխրություն` Փարիզի Աստվածամոր տաճարի այս ցնցող պատկերների դիմաց: Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները», - գրել է Փաշինյանը:
Երկուշաբթի երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով Փարիզի Աստվածամոր տաճարը մեծապես տուժել է, մասնավորապես փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը: