Մատչելիության հղումներ

Ստալինի նկատմամբ ռուսաստանցիների դրական վերաբերմունքը աննախադեպ մակարդակի է հասել


Խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալին, 1939 թվական
Խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալին, 1939 թվական

«Լևադա կենտրոնի» անցկացրած հարցումների համաձայն՝ 2019 թվականին ռուսաստանցիների շրջանում Իոսիֆ Ստալինի նկատմամբ դրական վերաբերմունքը հասել է 2001 թվականից ի վեր առավելագույն մակարդակին՝ իրենց հարգանքի մասին են հայտնել ռուսաստանցիների 41 տոկոսը, խորհրդային բռնապետին համակրում են հարցվածների 6 տոկոսը, նրանով հիանում՝ 4 տոկոսը:

Ստալինի նկատմամբ անտարբեր են ռուսաստանցիների 26 տոկոսը, իսկ հակակրում են ընդամենը 6 տոկոսը:

Հարցված ռուսաստանցիների 46 տոկոսը կարծում են, որ ստալինյան ժամանակաշրջանի բռնաճնշումներն արդարացված էին, 45 տոկոսի համոզմամբ՝ մարդկային զոհերը չեն կարող արդարացվել:

Հարցին, թե ի՞նչ դեր է խաղացել Ստալինը երկրի կյանքում, 52 տոկոսը պատասխանել է՝ դրական, 18-ը՝ ընդհանուր առմամբ դրական: Նրա դերը բացական և կտրականապես բացասական են համարում հարցվածների համապատասխանաբար 14 տոկոսը և 5 տոկոսը:

Վերլուծաբանները նկատում են, որ վերջին տարիներին Ռուսաստանում աճում է դրական վերաբերմունքը Խորհրդային Միության նախկին բռնապետի նկատմամբ, Ստալինի համակիրների թիվն անշեղորեն աճում է: Սեփական երկրի քաղաքացիների զանգվածային բռնաճնշումների հեղինակի պատվին Ռուսաստանում թանգարաններ են բացվում, կիսանդրիներ տեղադրվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG