Մատչելիության հղումներ

Զարթոնքի համայնքապետը հրաժարական է տվել՝ «հանուն համայնքի բնակչության համերաշխության»


Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ հանդիպումից հետո Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի կայքէջը։

«Ավելի ուշ Զարթոնքի համայնքապետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հանդիպում են ունեցել համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում համայնքի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` վստահեցնելով, որ իր որոշումը կայացրել է առանց ճնշումների գործադրման և այդ որոշմանը հանգել է հանուն համայնքի բնակչության համերաշխության», ֊ ասված է մարզպետարանի հրապարակած հաղորդագրությունում։

Համայնքի 23 տարվա ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականի հարցն է ամիսներ շարունակ գյուղը երկու մասի բաժանել։ Իրավիճակը սկսել է սրվել ուրբաթ օրը՝ դպրոցում, որտեղ աշխատում են հիմնականում գյուղապետի համախոհները, իսկ տնօրենը նրա դուստրն է: Շաբաթ առավոտյան գյուղում ծեծուջարդ էր սկսվել, հնչել էին կրակոցներ, միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG