Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել


ԵԽԽՎ նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ
ԵԽԽՎ նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել:

«Կոռուպցիոն լվացքատուն՝ արձագանքում նոր մարտահրավերներին փողերի լվացման, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» վերտառությամբ զեկույցը հեղինակել է հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենը:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը անհանգստացած էր «ադրբեջանական լվացքատան» զեկույցով, որտեղ խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: «Դա արվել է Ադրբեջանի իշխանությունների շահերը Եվրոպայի խորհրդում առաջ մղելու նպատակով», - նաև ասվում է ԵԽԽՎ-ի կողմից նախօրեին ընդունված բանաձևում:

Զեկույցում նշվում է, որ ԵԽԽՎ-ը խորապես մտահոգված է այդ նպատակների համար Ադրբեջանից դուրս բերված շուրջ 3 միլիարդ դոլարի կապակցությամբ:

Փաստաթղթի հեղինակի համոզմամբ՝ Ադրբեջանում կոռուպցիայի պատճառներից մեկը անկախ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելն է, որոնք վերահսկիչ դեր կարող են ունենալ հանցավոր գործարքների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG