Մատչելիության հղումներ

9 տարվա արգելքից հետո ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին ի վերջո հաջողվեց դուրս գալ երկրից


Ադրբեջան - Ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնով, Բաքու, մարտ, 2019թ․
Ադրբեջան - Ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնով, Բաքու, մարտ, 2019թ․

9 տարվա արգելքից հետո ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին ի վերջո հաջողվեց դուրս գալ երկրից: Երկու տարվա բանտային պատիժը կրելուց հետո վերջերս ազատ արձակված բլոգերը, ըստ «Թուրան» գործակալության, մեկնել է Եվրոպա, որտեղ հանդիպումներ է ունենալու միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

2017 թվականին զրպարտության մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր բլոգերի դեմ անցած ամիսներին՝ բանտարկության ժամանակ, նոր քրեական գործ էր հարուցվել ոստիկանին ծեծելու հոդվածով:

Մեհման Հուսեյնովի դեմ թե՛ առաջին և թե՛ երկրորդ քրեական գործերը իրավապաշտպանները շինծու են որակել՝ պնդելով, որ իշխանություններն այդպիսով վրեժ են լուծում բլոգերից, ով հայտնի է ադրբեջանցի պաշտոնյաների ունեցվածքի մասին իր բացահայտումներով: Տարիներ առաջ նա շրջում էր Բաքվի բարեկեցիկ թաղամասերում, պատմում տեղի բնակիչների մասին, ովքեր «զարմանալի զուգադիպությամբ» բարձրաստիճան պաշտոնյաներ են: Երբեմն նրան հաջողվում էր ներթափանցել շքեղ պալատներ և ցույց տալ ադրբեջանցի պաշտոնյաների ունեցվածքը:

26-ամյա բլոգերին ազատ արձակելու պահանջով Բաքվում հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, այդ հորդորներին միացել էր նաև միջազգային հանրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG