Մատչելիության հղումներ

ՊՆ ավտոմեքենա է շրջվել, 18 զինծառայող հոսպիտալացվել է. ԱԻՆ


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ, տուժածների առողջական վիճակը նորմալ է։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարաությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ Պաշտպանության նախարարության N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախարարության, պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Բժիշկների հավաստմամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG