Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ


Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։ ՀՔԾ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Գրիգորյանի և Ամիրյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են կողմերին՝ ծանոթացման։

Նրանց տրված ժամկետը լրանալուց հետո, ըստ ընթացակարգի, դատախազը պետք է կա՛մ հաստատի մեղադրական եզրակացությունը, կա՛մ հետ ուղարկի քննության։

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` «Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG