Մատչելիության հղումներ

Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ համաձայնության է հասել գազի ձեռքբերման շուրջ


Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գիորգի Կոբուլիա, արխիվ
Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գիորգի Կոբուլիա, արխիվ

Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ համաձայնության է հասել քիչ քանակությամբ գազի ձեռքբերման շուրջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան:

«Գազպրոմ»-ի հետ պայմանագիրն արդեն ձևակերպված է, և մենք Ռուսաստանից քիչ քանակությամբ գազ կգնենք», - մասնավորապես հայտարարել է Կոբուլիան՝ առանց հստակեցնելու, սակայն, գազի ծավալներն ու գինը:

Այսպիսով, 12 տարվա ընդմիջումից հետո Վրաստանը վերականգնում է ռուսական գազի գնումները, որոնց նպատակը, ըստ պաշտոնական Թբիլիսիի, «գազի գնումների ոլորտը դիվերսիֆիկացնելն է, ինչն էլ, իր հերթին, շուկայում մեծ մրցակցություն կստեղծի և կնպաստի գազի սակագնի կրճատմանը»:

2007 թվականից ի վեր Վրաստանի գազի պահանջարկը ապահովում է Ադրբեջանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG