ԵԽԽՎ-ում բացվեց «Հայաստանի թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցահանդես։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
«Այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է մարդկային արիությանը, այն հույս է բերում համամարդկային իրավունքների և ազատությունների համար մարտնչողներին։ Սա ձոն է ժողովրդավարությանն ու Եվրոպայի խորհրդին, որը կարևորագույն ներդրում ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում», - ցուցահանդեսի բացման խոսքում ասաց Փաշինյանը։