Մատչելիության հղումներ

Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը. Քոչարյանը կմնա կալանքի տակ


Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, արխիվ

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ, դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG