Մատչելիության հղումներ

«Մեղրիի զորամասում դեպքը տեղի է ունեցել գողական ենթամշակութային արժեքների կիրառման արդյունքում». Ալեքսանդր Ավետիսյան


«Ինչպիսի՞ բարքեր են բանակում»․ «Քաղաքականությունը ներսից»։

Մարտի վերջին Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել զինծառայող Կարո Մուսայելյանի նկատմամբ՝ թմրամիջոցների ձեռքբերման և օգտագործման փաստով։ Այդ մասին «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը։

«Սա նոր ստացված ինֆորմացիա է, քննություն իրականացնող մարմնից ստացել եմ այդ ինֆորմացիան», - ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ ըստ Պաշտպանության նախարարության, Մեղրիում մի խումբ զինծառայողներ թույլ են տվել կարգազանցություններ՝ մի քանի զինծառայողներ փորձել են օրինական կարգերին չենթարկվել, հրամանատարներին իրենց ուզածը պարտադրել։

Զինվորների ծնողներից մեկն էլ պատմել էր. - «Մի նոր տեղափոխված սպա կա, իրեն շատ վատ է պահել զինվորների հանդեպ, նրանք էլ՝ ջահել երեխեք, բնականաբար, տաքարյուն։ Իմ իմանալով՝ 600 զինվոր զորամասը լքել, դուրս են եկել Մեղրի, Մեղրու քաղաքապետն է համոզել, հետ ուղարկել զորամաս»։

Ավետիսյան. - Նախ իրականում ոչ ոք չի հերքում, որ դեպքը տեղի է ունեցել և դեպքը տեղի է ունեցել, որը որ խստորեն պետք է հետևանքներ ստեղծի։

«Ազատություն». - Փաստորեն մի ամբողջ զորամաս չի ենթարկվել հրամանատարությանը։

Ավետիսյան. - Մի ամբողջ զորամաս չէ, խոսքը վերաբերվում է մի գումարտակի, բայց անգամ մեկ զինվորի զորամասն ինքնակամ լքելն իր մեջ վտանգ է պարունակում։ Մենք խոսում ենք պայմանական ասած գողական ենթամշակույթի մասին, որը, ցավոք սրտի, իրականում պետք է ընդունենք, որ մեր հասարակության մեջ շատ խորությամբ նստած է, և ոչ ոք չի հերքում, որ իրական դեպքը տեղի է ունեցել և դեպքը տեղի է ունեցել հենց այդ ենթամշակութային արժեքների կիրառման արդյունքում։

«Ազատություն». - Ես ճի՞շտ եմ հասկանում, փաստորեն զորամասում իրական իշխանությունը պատկանել է գողականներին և ոչ թե հրամանատարությանը։

Ավետիսյան. - Գիտեք, Ձեր հարցադրումը որոշակի նրբերանգներ է պարունակում, ես դա հասկանում եմ, իրական իշխանությունը, բնականաբար, չէր կարող պատկանել։

«Ազատություն». - Բայց իրենք չեն ենթարկվել հրամանատարությանը, Ռազմական ոստիկանությունը ոչինչ չի արել;

Ավետիսյան. - Ոչ թե ոչինչ չի արել, այլ երբ որ զորամասի տարածքը լքել են և իրականացվել է այսպես ասած պայմանական ակցիան, դրա արդյունքում բոլոր հնարավոր ներգրավվելիք կառույցները ներգրավվել են, Ռազմական ոստիկանությունը ևս, և երբ որ արդեն օրինական պահանջին չենթարկվելու խնդիր է ի հայտ եկել, այդ ժամանակահատվածում այստեղ մի տարբերակ կար՝ չենթարկվելու դեպքում պետք է ուժ կիրառվեր: Հիմա, ինչքանո՞վ նպատակահարմար կլիներ ուժի կիրառումը, միգուցե դա ճիշտ մոտեցում է, ես չգիտեմ, որովհետև զորամասն ինքնակամ լքող զինվորականի կողմից դա փաստացի հանցագործություն է, եթե փորձենք աստիճանական քննության միջոցով իրականացնել, պարզել, այստեղ միգուցե կարգապահական չի, սա կարող է իր մեջ հանցակազմի տարր պարունակել, այսինքն՝ եթե չի ենթարկվում զինվորը, նրա նկատմամբ պետք է ուժ կիրառել, նրան տեղափոխել զորամաս: Հիմա, այս պարագայում հետագա հանգամանքներից խուսափելու նպատակով ներգրավվել են բոլորը, ընդ որում նաև ասեմ ձեզ, որ շահարկվում է, թե Մեղրիի քաղաքապետն է եկել համոզել, նաև զորամասի հրամանատարի զանգով էլ են իրենք վերադարձել։ Ձեր նշած զինծառայողի մասով քրեական գործ է ներկայումս հարուցված՝ թմրամիջոցների ձեռքբերման և օգտագործման փաստով, Մուսայելյանի, սա նոր ինֆորմացիա է, բայց քննություն իրականացնող մարմնից ստացել եմ այդ ինֆորմացիան։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG