Այսօր տեղի կունենա «Բրեքզիթ»-ի հարցով Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հավաքված ԵՄ 27 երկրների ղեկավարները պատրաստ են կառույցից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը երկարաձգել երկրորդ անգամ:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության վարչապետը խնդրել էր հետաձգել «Բրեքզիթ»-ը մինչև հունիսի 30-ը:
Այն դեպքում, եթե ԵՄ երկրների ղեկավարները մերժեն Թերեզա Մեյի խնդրանքը, Մեծ Բրիտանիան Միությունը պետք է լքի արդեն երկու օրից՝ ապրիլի 12-ին, առանց գործարքի, ինչը հղի է քաղաքական, տնտեսական և իրավական անհաշիվ խնդիրներով: