Մատչելիության հղումներ

2019-ի մարտին նախորդ մարտի համեմատ ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով. «Զվարթնոց»


Այս մարտին նախորդ մարտի համեմատ ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով։ Այդ մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը։

Ըստ «Զվարթնոց»-ի, ընթացիկ տարվա մարտին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7 տոկոսով:

«2019թ. մարտին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.6 տոկոսով: Եթե 2018թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605 ուղևոր, ապա 2019թ մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր», - ասված է հաղորդագրությունում:

«Զվարթնոց»-ը նաև տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 578 575 մարդ, որը 10.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 8.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG