Մատչելիության հղումներ

Էրդողան. Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել C-400 համակարգերի ձեռքբերման գաղափարից


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսը Կրեմլում, 8-ը ապրիլի, 2019թ․
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսը Կրեմլում, 8-ը ապրիլի, 2019թ․

Չնայած Վաշինգտոնից գործադրվող ճնշմանը՝ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ռուսաստանյան արտադրության C-400 (S-400) հրթիռային համակարգերը գնելու մտադրությունից: Այս մասին նախօրեին Կրեմլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Դա մեր ինքնիշխան իրավունքն է և մեր որոշումը», - ասել է նա:

«Մենք արդեն իսկ C-400 ձեռքբերման շուրջ հստակ ճանապարհային քարտեզ ենք մշակել և կարևոր քայլեր ենք իրագործել: Ամեն ինչ արված է: Ովքեր կարծում են կամ ենթադրում, թե մենք կարող ենք հետ կանգնել մեր իսկ կայացրած որոշումից, մեզ պարզապես լավ չեն ճանաչում», - նշում էր Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG