Մատչելիության հղումներ

«21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնն այս տարի նշում է հիմնադրման 20-ամյա հոբելյանը


Փառատոնի կազմակերպիչներ Սոնա Հովհաննիսյանը (գործադիր տնօրեն) և Ստեփան Ռոստոմյանը (նախագահ), արխիվ:
Փառատոնի կազմակերպիչներ Սոնա Հովհաննիսյանը (գործադիր տնօրեն) և Ստեփան Ռոստոմյանը (նախագահ), արխիվ:

Այս երկու տասնամյակների ընթացքում փառատոնի շնորհիվ մեր մայրաքաղաքում հանդես եկել աշխարհի լավագույն երաժիշտներն ու նվագախմբերը:

Հոբելյանական այս տարում էլ, ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները՝ կոմպոզիտոր, փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանն ու փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, մեր երաժշտասերները կունկնդրեն համաշխարհային կատարողական արվեստի լավագույն, լեգենդար ներկայացուցիչների, ովքեր երբեք ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ մեր տարածաշրջանում հանդես չեն եկել:

Եվ այսպիսի առաջին համերգը փառատոնի հոբելյանական այս տարում ապրիլի 29-ին տեղի կունենա: Այդ օրը ելույթ կունենա «Swingles» բացառիկ երգչախումբը:

«Երգչախումբը հիմնվել է 60-ական թվականներին Փարիզում Սուինգլ ազգանունով անձնավորության կողմից, ով ընտրել է Փարիզի լավագույն ութ երգիչներին: Եվ շատ պատահական երկու օր առաջ իմացանք, որ խմբի հիմնադրման հետ կապ ունի նաև Միշել Լեգրանը: Մենք միշտ լսում էին յություբում և հիմանում էին մի շատ գեղեցիկ անուշիկ կնոջով, որ սոպրանոն էր երգում, և պարզվեց, որ նա հայուհի է կիսով՝ Լեգրանի քույրն է: Այն տարիներին իրենք ձայնագրեցին Բախի ստեղծագործությունները դաշնամուրային և անմիջապես սկսվեց իրեն միջազգային վերելքը՝ հինգ «Գրեմմի» մրցանակ ստացավ խումբը: Եվ այսօր իրենք ապշեցնում են աշխարհով մեկ մարդկանց իրենց ձայնային արտասովոր տվյալներով և վոկալի կատարելության հասած տեխնիկայով: Կարծում եմ, որ աննկարագրելի համերգ է սպասվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Ստեփան Ռոստոմյանը հավելեց․ - «Մեր 20-ամյակն է, պիտի գան աշխարհից, պիտի տոնենք շատ մեծ ձևով: Մեկը մյուսից շռնդալից անուններ են գալու»:

Հարցին, թե որն է եղել փառատոնի կարևորագույն ձեռքբերումը և ինչը չեն հասցրել անել, Ռոստոմյանը պատասխանեց․ - «Ես հեքիաթ սիրող մարդ եմ: Ես սիրում եմ, որ հեքիաթը դառնում ա իրականություն, որովեհտև հեքիաթ չկա, հեքիաթը գրքերի մեջ ա: Մենք ունեցանք հեքիաթ, էդ հեքիաթը դառավ իրականություն: Երբ որ ես աշխատում է Էդինբուրգում, Շոտլանդիայում որպես կոմպոզիտոր, ապրում է էնտեղ, իմ հեքիաթն էր, որ Էդինբուրգի փառատոնը, որ աշխարհի լիդերն էր, այդպիսի մի բան Հայաստանում լիներ, ինձ ասացին, որ դու աննորմալ ես: Էդ հեքիաթը էսօր դարձավ իրականություն, և էսօր Էդինբուրգի փառատոնը և «Երևանյան հեռանկարները» նույն բարձրության վրա են»:

Այս տարի «21-ի հեռանկարներ» փառատոնը նորույթ ունի: Ինչպես ներկայացնում են փառատոնի կազմակերպիչները, միմիայն մեր ժամանակակից կոմպոզիտորական արվեստը խթանելու նպատակով՝ հատուկ փառատոնի համար մեր կոմպոզիտորները պատվերներ կստանան թե՛ մեծածավալ, թե՛ փոքրածավալ ստեղծագործություններ գրելու:

«Մեր ամենամեծագույն խնդիրն էր, տարիների երազանքը, որ մենք կարողանանք գործեր պատվիրել և էդ գործերը փառատոնի շրջանակներում․․․ Մոտավորապես քսան գործի մասին է խոսքը: Բայց դրանցից 5-6-ը պիտի լինի խոշոր կտավի, 4-5 սիմֆոնիաներ, օպերա կամ բալետ, կամերային բազում շարքեր, երգչախմբի համար: Հիմնականում պետք է երիտասարդներին ներքաշեն», - ասաց Ռոստոմյանը:

«Դա աննախադեպ քայլ է, և շարունակական ծրագիր կլինի․ հաջորդ տարի մենք 21 գործ կպատվիրենք և այդպես շարունակ: Եվ մտածել ենք հիմներ ժամանակակից երաժշտության անսամբլ, որը Հայաստանում այսօր չկա: Դա կլինի մենակատարաների բարձրորակ, միջազգային չափանիշներով խումբ, որը կներկայացնի և՛ այդ, և՛ ուրիշ ստեղծագործություններ: Արտերկրում էլ բազմաթիվ համերգներով մենք մեր երկրի իմիջը, մեր դիրքը, մեր հեղինակությունը կբարձրացնենք», - հավելեց Սոնա Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG