Մատչելիության հղումներ

Պատրաստ եմ ստանձնել Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը. Արմեն Սարգսյան


«Պատրաստ եմ ստանձնել Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։

«Ազատության» հարցին՝ եթե բանը հասնի մրցույթին, կառաջադրվի՞ որպես Օպերային թատրոնի տնօրենի թեկնածու, Սարգսյանը պատասխանեց. - «Կարելի է մասնակցել, որովհետև եթե բանը հասնի մրցույթին, բնականաբար, ես պատրաստ եմ ստանձնել այդ պաշտոնը, որովհետև տեղյակ եմ Օպերային թատրոնի և՛ խնդիրներից, և՛ արտիստների մեծ մասի հետ ընկերական հարաբերություն կա: Բայց հնարավոր է նաև այնպիսի թեկնածու առաջադրվի, որ չենք էլ մտածել, հիմա չենք մտածում այդ թեկնածուի անունը, և ես ասեմ, որ սատարում եմ այդ թեկնածուին, որովհետև կցանկանամ իրեն տեսնել Օպերային թատրոնի ղեկավարի պաշտոնում»։

Իր՝ Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնի թեկնածու լինելու մասին մամուլում շրջանառվող լուրերի մասին, Սարգսյանն ասաց. - «Ո՞ւմ են նշանակելու, ո՞ւմ անունն էր պտտվում՝ Հասմիկ Պապյան, Էդուարդ Թոփչյան, իմ անունը պտտվեց: Նշանակվելու էր ընդամենը մի քանի ամսով այդ անձնավորությունը և անցկացվելու էր մրցույթ՝ ըստ կառավարության որոշման, ինչպես մնացած ՊՈԱԿ-ներում։ Ոչնչից մեծ աղմուկ բարձրացավ։ Այստեղ խնդիրը ոչ թե մեր ինչ-որ մեկի անունը պտտվել, նշանակվելն էր, այլ մաեստրո Օրբելյանի օրենքի խախտումը, որ կար: Նա պետք է դուրս գար, այդ խնդիրն էր, կարծում եմ։ Արտիստներից մի քանիսը նրա կողքին կանգնեցին, բայց օրենքը արդեն ժամանակը ցույց կտա, ուր է հասնում»։

Երևանի ավագանու անդամը ընդգծեց, որ սա անիմաստ աղմուկ էր՝ շարունակելով. - «Ես արդեն գրել եմ, հայտարարություն արել եմ, թե որտեղից եկավ, ոնց եկավ իմ անունը, պտտվեց, արդեն մի քանի՝ 5 ժամ տնօրեն էի մինչև հերքելս, շնորհավորանքներ էին գալիս, արդեն ես էի ուզում լուրջ ընդունեի: Բայց չի կարա տենց բան լինի, որովհետև ես գիտեի, որ նախարարությունից ոչ մի առաջարկ ինձ չի եղել այդ թատրոնի հետ կապված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG