Մատչելիության հղումներ

«Սպայկա»-ի աշխատակիցները փակել էին Տիգրան Մեծ պողոտան


«Սպայկա»-ի աշխատակիցները այսօր մոտ 45 րոպե փակել էին Երևանի Տիգրան Մեծ պողոտան՝ ի նշան բողոքի դատարանի որոշման դեմ, որով բավարարվեց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջնորդությունը:

Ցուցարարները մասնավորապես շրջափակել էին այն ավտոմեքենան, որով Ղազարյանին դատարանից տեղափոխում էին կալանավայր: Ոստիկաններին ի վերջո հաջողվեց բացել մեքենայի ճանապարհը, սակայն «Սպայկա»-ի աշխատակիցները մնացին դատարանի շենքի դիմաց: Նրանք աստիճանաբար ազատեցին պողոտայի երթևեկելի մասը, և այն արդեն բաց է:

ՊԵԿ-ը պնդում է, որ բեռնափոխադրումներով զբաղվող այս խոշոր ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելով 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը: «Սպայկա»-ն չի ընդունում այդ մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG