Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լիբիայում ռազմական գործողություններով


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգները հայտարարում է, որ խորապես մտահոգված է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում տեղի ունեցող ռազմական գործողություններով, և կոչ է անում «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարին «անհապաղ դադարեցնել» քաղաքի վրա հարձակումը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կիրակի երեկոյան ասել է․ - «Մենք հստակ հայտարարել ենք, որ դեմ ենք ռազմական հարձակմանը Խալիֆա Հաֆթարի ուժերի կողմից, և կոչ ենք անում անմիջապես դադարեցնել այդ ռազմական գործողությունները Լիբիայի մայրաքաղաքի դեմ»:

Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին զորքին հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլիի վրա: Նրա ստորաբաժանումները ներկայումս փորձում են վերահսկողության տակ վերցնել Լիբիայի մայրաքաղաքի օդանավակայանը:

2011 թվականին Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո, նրա դեմ միասնաբար հանդես եկող ուժերի միջև հակասություններ են սկսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG