Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանների և դատախազության բողոքների քննությունը Վերաքննիչը հետաձգեց մինչև ապրիլի 9-ը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, օգոստոս, 2018թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, օգոստոս, 2018թ․

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի, ինչպես նաև դատախազության բողոքների քննությունը մինչև առաջիկա երեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

«Այսօր ավարտեցինք բողոքների ներկայացման գործընթացը, նիստը հետաձգվեց և կարունակվի երեքշաբթի օրը՝ ամսի 9-ին, ժամը 14:30-ին», - ասաց փաստաբանը:

Պաշտպանական խումբը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով ևս երկու ամսով երկարաձգվել է նախկին նախագահի կալանքը։ Վերաքննիչ դատարանը քննում է մեկ բողոք ևս, որը ներկայացրել է դատախազությունը։ Սա վերաբերում է Քոչարյանին Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով հաղորդման հիման վրա առաջադրված մեղադրանքին։ Դատարանը գտել էր, որ այս մեղադրանքի համար հիմնավոր կասկած չկա, ինչի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG