Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հորդանանի մայրաքաղաք Ամման։
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը վաղը Ամմանում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպմանը, որին հրավիրված է որպես բանախոս: