Մատչելիության հղումներ

Լոնդոնը խնդրում է «Բրեքզիթ»-ը երկարաձգել մինչև հունիսի 30-ը


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Բրյուսելը գուցեև մեկ տարի կտրամադրի Լոնդոնին:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին դիմել է «Բրեքզիթ»-ը մինչև հունիսի 30-ը հետաձգելու պաշտոնական նամակով:

Որևէ համաձայնության բացակայության դեպքում «Բրեքզիթ»-ը պետք է մեկնարկի ապրիլի 12-ին:

Տուսկին հասցեագրված նամակում Մեյը գրել է, որ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գա նախքան մայիսի 23-ից մեկնարկող Եվրախորհրդարանի ընտրություններն՝ այն դեպքում, եթե բրիտանացի օրենսդիրները հավանություն տան փաթեթին:

Միաժամանակ Մեյը նշել է, որ Բրիտանիան պատրաստ կլինի Եվրախորհրդարանի ընտրություններին և թեկնածուներ կներկայացնի այն դեպքում, եթե «Բրեքզիթ»-ի գործարքը մինչ այդ չհամաձայնեցվի:

Մինչդեռ, արևմտյան մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն, Տուսկը հակված է Բրիտանիային «Բրեքզիթ»-ի համար տալ ևս մեկ տարի՝ ընդ որում ընձեռել միությունից ավելի վաղ դուրս գալու հնարավորություն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի համոզմամբ, «միայն դա է խոհեմ ելքը»:

Ապրիլի 10-ին Տուսկը Եվրամիության գագաթնաժողովում կներկայացնի իր այդ նախաձեռնությունը: Ըստ Տուսկի, «Բրեքզիթ»-ի երկարաձգումը թույլ կտա կայունացնել վիճակը և կազատի ամեն շաբաթ «Բրեքզիթ»-ով զբաղվելու անհրաժեշտությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG