ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդի համար նախատեսվել էր 833 մլն դրամ, գերատեսչությունն առաջարկում է թիվն ավելացնել 1,5 մլրդ դրամով:
Հարցը ներկայացրեց անձամբ վարչապետը․ - «Մենք պետք է հասկանանք ինչի հետ գործ ունենք: Մաքսային ծառայողը, որը օրեկան տասնյակ, երբեմն հարյուր միլիոնավոր դրամների ապրանքի հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Այս ուղերձը ի՞նչ է նշանակում․ ասում ենք՝ գնա, յոլա գնա, տես ինչ կարաս անես: Եթե մենք ուղղակի այս իրավիճակը թողնում ենք այսպես, մենք իրեն ասում ենք՝ հա, հեռուստացույցով-բանով ասում ենք կոռուպցիա և այլն, և այլն, բայց իրական ուղերձն այն է՝ գնա քո գլխի ճարը տես: Իհարկե, ես չեմ ասում, թե մեկը մյուսի հետ կապ ունի և մեկը մյուսը արդարացնում է, բայց, նաև հաշվի առնելով այն պոզիտիվ միտումները, որ մենք ունենք պետբյուջեի հավաքագրման առումով, ես կարծում եմ, որ այս միջանկյալ որոշումը պետք է կայացնենք, մինչև մեր օրենսդրական փոփոխությունների համատեքստում կգանք ավելի ինստիտուցիոնալ և խորը լուծումների»:
Փաշինյանը որոշումը նաև այսպես հիմնավորեց․ 2018 թվականի ընթացքում ՊԵԿ-ը բարդ և լարված աշխտանք է կատարել, այս տարվա առաջին եռամսյակում 11, 4 մլրդ դրամով գերակարտարել է հարկային եկամուտների պլանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց՝ ասելով, թե բոլոր պետական մարմիններն էլ կարևոր աշխատանք են կատարում, և եթե ՊԵԿ-ի արտաբյուջեն պահպանվում է, ապա Ֆինանսների նախարարի գնահատմաբ կառույցը «հավասարների մեջ ամենահավասարը» կարգավիճակն է ստանում․ - «Գերակատարումը որպես Պետեկամուտների կոմիտեի աշխատանքի արդյունք միանշանակորեն այս պահին դժվար է գնահատել, որովհետև կարող է պարզվել, օրինակ, որ աշխատանքը բացասական ազդեցություն է ունեցել (տեսականորեն եմ ասում), որովհետև տնտեսությունը շատ ավելի շատ հնարավորություն է տվել, քան թե փաստացի հավաքվել է»:
Փաշինյանն ընդունեց, որ առաջարկը լավագույն լուծումը չէ, բայց ժամանակ է տալիս ավելի համակարգային լուծումների հասնելու համար:
ՊԵԿ նախագահի արձագանքն ավելի կոշտ էր, և գերատեսչությունների ղեկավարների միջև հենց նիստի ընթացքում բանավեճի առիթ դարձավ․ - «Տեսականորեն ցանկացած բան կարող ենք ասել: Օրինակ, տեսականորեն կարող ենք ասել, որ հանրային ֆինանսների կառավարումը մենք ձախողել ենք․․․»
Վարչապետը կոչ արեց քննարկումն այլ հարթություն չտանել և ասաց, որ Ջանջուղազյանը ճիշտ է, բայց կա նաև այլ ճշմարտություն՝ ձիերի երամակը կանգնեցնելու համար անխուսափելիորեն ինչ-որ տարածք պետք է նրա հետ վազես:
Ապա հիշեցրեց նախորդ տարի ՊԵԿ-ի պարգևատրումների ֆոնդը կազմել է 6 մլրդ դրամ․ - «Բացի այս վեց միլիարդ պարգևատրման հիմնադրամից, ենթադրաբար, ըստ օդում կախված լուրերի, եղել է նաև ծրարով վճարումների պրակտիկա»:
Նիստում ամենաերկար քննարկված հարցը դրվեց քվերակության, և գործադիրում որտեղ գրեթե բոլոր հարցերը ընդունվել են միաձայն, առաջարկն ընդունվեց 2 դեմ ձայնով:
Առաջարկին, բացի Ֆինանսաների նախաարից, կողմ չէր նաև Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: