Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում կհանդիպեն, «Ազատությանը» հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջիկայում հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է»,- հայտնեց Նաղդալյանը՝ չհստակցնելով հանդիպման օրն ու վայրը․- «Ամսաթիվը մենք միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով, և չենք խախտելու այդ սկզբունքը»:
Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող համանախագահները մարտի 29-ին Վիեննայում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո հայտարարել էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանձնարարել են իրենց նախարարներին մոտ ապագայում հանդիպել համանախագահների հետ: