Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Բանակցային գործընթացը շարունակվում է, կողմերը ի ցույց են դնում խաղաղ կարգավորման հասնելու պատրաստակամություն», - ադրբեջանական ONA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Զախարովան՝ հավելելով, որ այդ մտադրությունը առկա է եղել նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև անցած շաբաթ Վիեննայում կայացած հանդիպմանը:
«Մենք ողջունում ենք կառուցողական մոտեցումը, որը գերակշռող է եղել բանակցություններում, և այսուհետ էլ կողմերին կցուցաբերենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի իրականություն դառնան այն գաղափարները, որոնց շուրջ փոխըմբռնում է եղել Ավստրիայի մայրաքաղաքում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը: