Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյը պատրաստակամություն է հայտնել «Բրեքզիթ»-ի հարցով համագործակցել ընդդիմության հետ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում, մարտ, 2019թ․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում, մարտ, 2019թ․

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, թե պատրաստ է ընդդիմության հետ փոխզիջումների գնալ՝ խորհրդարանում ապահովելու համար «Բրեքզիթ»-ի պլանի ընդունումը:

Երեկ կառավարության նիստից հետո Մեյը հայտարարել է, թե պատրաստ է լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ քննարկել փոխզիջումների մանրամասները: Նա հույս ունի միասնական դիրքորոշման հասնել, որը կստանա խորհրդարանի հավանությունը: Այդ դեպքում հնարավոր է խուսափել «Բրեքզիթ»-ի ժամկետը նորից երկարաձգելու հեռանկարից ու ապրիլի 12-ին Եվրամիությունից դուրս գալ համաձայնեցված պայմաններով:

Ընդդիմության առաջնորդն ընդունել է բանակցությունների առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG