Մատչելիության հղումներ

Պաշտոնանկությունների պատճառը «վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելն է»


ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյան, արխիվ
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ազատել է աշխատանքից, մասնավորապես՝ Ալեքսանդր Մխիթարյանին՝ վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից, Արթուր Սարգսյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, Մարգարիտ Ազարյանին՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Մամուլը գրում է, որ Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։

Թե որոնք են պաշտոնանկությունների պատճառները, Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պատճառը «վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելն է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG