Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով ապրիլի 2-ից 4-ը կլինի Եթովպիայում։
Ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի, ԱԳ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ: Մնացականյանը հանդիպումներ է ակնկալելու նաև Աֆրիկյան Միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում:
Նախատեսվում է նաև Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: