Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն որոշում է կայացրել Հեբոյանի գործով անցնող փաստաբան Վահագն Դանիելյանին ձերբակալելու մասին


Հատուկ քննչական ծառայությունը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով անցնող փաստաբան Վահագն Դանիելյանին ձերբակալելու մասին որոշում է կայացրել:

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, ապա ՀՔԾ տեղափոխված քրեական գործի շրջանակում ավելի վաղ մեղադրանք է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին։

Դատավորը դեռ անցած շաբաթ էր կալանավորվել: ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փաստաբանն է կաշառքը փոխանցել դատավորին: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG