Մատչելիության հղումներ

Սվիտալսկին աջակցություն է հայտնել Ոստիկանությունում բարեփոխումները կյանքի կոչելու համար


Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջ, Օսիպյանը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրամիության սերտ համագործակցությունը և ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ:

Կողմերը խոսել են ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման և Երևանում նոր ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության մասին:

Ոստիկանապետն նշել է, որ այս ուղղությամբ շարունակվում են իրականացվել համապատասխան աշխատանքներ՝ արդյունավետ և որակյալ ստորաբաժանում ունենալու համար:

Պյոտր Սվիտալսկին ողջունել է ոստիկանությունում բարեփոխումներն ու դրանք կյանքի կոչելու համար աջակցություն հայտնել:

Դեսպանը նշել է, որ վերջին շրջանում նկատելի են ոստիկանությունում դրական փոփոխությունները: Դրա շնորհիվ է նաև, որ էականորեն մեծացել է հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ:

Կողմերը քննարկել են փորձի փոխանակման, շարժական պարեկային ծառայության թեմայով եվրոպական երկրների համապատասխան մասնագետների մասնակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, հանդերձավորման և սպառազինության վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը քննարկվել ենն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG