Մատչելիության հղումներ

Մոտ 6 միլիոն դրամի յուրացում «Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ում, հարուցվել է քրգործ. Ոստիկանություն


Ոստիկանության շենքը Երևանում
Ոստիկանության շենքը Երևանում

Ոստիկանույունը հաղորդում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ «Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-ից 2019 թվականներին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացուհու, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

Ըստ հաղորդագրության, նրանց անվամբ պետական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված համապատասխանաբար՝ 3 միլիոն 904 հազար և 2 միլիոն իսկ ընդհանուր շուրջ՝ 5 միլիոն 905 հազար դրամ գումարները նրանց փոխարեն ստացվել ու յուրացվել են:

Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG