Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ռազմանավերը մուտք են գործել Փոթի նավահանգիստ


Վրաստան - ՆԱՏՕ-ի ռազմանավերը Փոթի նավահանգստում, մայիս, 2018թ․
Վրաստան - ՆԱՏՕ-ի ռազմանավերը Փոթի նավահանգստում, մայիս, 2018թ․

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ ռազմածովային խմբավորման չորս ռազմանավեր այսօր մուտք են գործել վրացական Փոթի նավահանգիստ: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները` տեղեկացնելով, որ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի կազմում գործող նավերը ներկայացնում են Թուրքիան, Նիդերլանդները, Ռումինիան և Բուլղարիան:

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Վրաստանի ափամերձ պաշտպանության ուժերի «Դիոսկուրիա» և «Օչամչիրա» նավերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնեն:

«Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության պատճառով ՆԱՏՕ-ն որոշել է ընդլայնել իր ներկայությունը Սև ծովում: Մեր նպատակն է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ Սևծովյան տարածաշրջանում», - նշել է ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբավորման հրամանատար Բուդևայն Բութսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG