Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ՝ Օրբելյանի ազատման հրամանի չեղարկման պահանջով


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել Օպերայի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանի ազատման հրամանը և պաշտոնից ազատել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

Քիչ առաջ Կառավարություն եկավ նաև Նազելի Ղարիբյանը, նա ասաց, որ հրավիրված է ժողովի։

Ցուցարարներին մոտեցավ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, նա առաջարկեց մի քանի հոգանոց խումբ կազմել և բարձրանալ վարչապետի մոտ քննարկման։ Ցուցարարներից մի քանիսն արդեն վարչապետի մոտ են։

Արվեստագետներն ասում են, որ եթե հարցը չլուծվի, այլևս բեմ դուրս չեն գա։

Կոնստանտին Օրբելյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանով: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։

Մարտի 29-ին Նազենի Ղարիբյանը հրաման է ստորագրել Օպերայի տնօրենի նշանակման մասին և հայտարարել է, որ նոր տնօրենին կներկայացնի արդեն այսօր։

Նախարարությունից հրաժարվում են անուն հրապարակել, բայց «Ազատության» հետ զրույցում Ղարիբյանը չէր հերքել, որ թեկնածուներից մեկը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Սարգսյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG