Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Թուրքիայի քաղաքացիներն այսօր ընդհանուր առմամբ 1389 քաղաքապետ և տեղական խորհուրդների մի քանի հազար անդամ են ընտրում:
Առավել թեժ պայքարը ծավալվել է երկրի խոշորագույն երկու քաղաքներում` Ստամբուլում և Անկարայում:
Մայրաքաղաքում, ըստ վերջին սոցհարցումների, հաղթելու ամենամեծ շանսերն ունի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Մանսուր Յավաշը: Նրա մրցակիցը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, քաղաքաշինության նախկին նախարար Մեհմեթ Օզհասեքին է:
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իշխող կուսակցությունն առաջադրել է նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին: