Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին. տեղեկությունը հաստատում է նախարարը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

«Քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին»,- «Ֆեյսբուքում» նման գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը հավելել է՝ այս պահին այլ մանրամասների չի տիրապետում։ «Կարծում եմ՝ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,- հավելել է Արսեն Թորոսյանը։

ԱԱԾ-ն, սակայն, չնայած առավոտից մամուլում Դավթյանի ձերբակալության մասին շրջանառվող լուրերին, դեռ չի հաստատել այս տեղեկությունը։

Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսին։ Ըստ նախարարության կայքէջի՝ նա համակարգում է զորահավաքային և արտակարգ իրավիճակների նախապատրաստվածության, մոր և մանկան առողջության պահպանման, նախազորակոչային և զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպման աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG