Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը հրաման է ստորագրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նշանակման մասին և նոր տնօրենին կներկայացնի արդեն երկուշաբթի օրը։
Նախարարությունից այս պահին հրաժարվում են անուն հրապարակել, բայց ժամեր առաջ «Ազատության» հետ զրույցում Նազենի Ղարիբյանը չէր հերքել, որ թեկնածուներից մեկը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Սարգսյանն է: