Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան 3 խոշորագույն հեռուստաընկերություններ միաժամանակ անդրադարձել են Քոչարյանի գործին


Ռուսաստանյան Россия 24, НТВ և ТВЦ հեռուստաընկերությունները երեկ երեկոյան հեռուստառեպորտաժներ հեռարձակեցին, որոնցում կասկածի տակ էր դրվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործի օրինբականությունը: Դրանցում նշվում է, որ Հայաստանի նախկին նախագահն ունի անձեռնմխելիություն: Ընդ օրում, օրինակ Россия 24֊ի ռեպորտաժում նաև ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից է:

Երեք դաշնային հեռուստաընկերություններն էլ երեկոյան լուրերի ընթացքում՝ prime time հեռարձակված ռեպորտաժներում անդրադարձել են նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական կոմիտեի ղեկավարների գաղտնալսված հեռախոսազանգերին, նշելով, թե դրանցում բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են ցանկացած պարագայում Քոչարյանին ձերբակալելու հարցը: Россия 24-ի լրագրողը նույնիսկ օգտագործել է «հեռախոսային արդարադատություն» արտահայտությունը:

Ուշագրավ է, որ ռեպորտաժներում որևէ հիշատակում չկա հայ-ռուսական հարաբերությունների մասին, սակայն, օրինակ, ТВЦ-ի տեսահոլովակում մարտի 1-ի դեպքերը համեմատում են ուկրաինական Մայդանի հետ։

Մինչև երեկվա հեռուստատեսային անդրադարձը Քոչարյանի գործին պարբերաբար անդրադառնում էր նաև ռուսական մամուլը, մասնավորապես՝ «Կոմսոմոլսկայան պրավդան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG