Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը Գագիկ Հեբոյանի հարցով երկու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործը երեկ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։

ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։

Դատական իշխանության պաշտոնական կայքէջի համաձայն, 54-ամյա Հեբոյանը այդ դատարանում աշխատում է 1999-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG