Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրել։
Ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում հաստատել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։
Սակայն քվորում չլինելու պատճառով նիստը դեռ չի մեկնարկել։ Ժամը 11-ի դրությամբ 105 պատգամավորից գրանցվել է ընդամենը 51-ը։ Չորս ժամվա ընթացքում, եթե 67 պատգամավոր այնուամենայնիվ չներկայանա, նիստը կտապալվի։